«В Гюмри прозвучал голос армянских коммунистов в защиту исторической памяти и российской 102-й военной базы».
Сегодня в Гюмри, возле мемориала «Мать Армения», армянские коммунисты собрались в поддержку российской 102-й военной базы. Митинг стал не только площадкой для политических заявлений, но и символом верности и исторической памяти.
Коммунисты вновь подчеркнули, что присутствие базы является незаменимым оплотом безопасности и государственной стабильности Армении. «Российская военная база — это незаменимый столп безопасности нашей страны. Она защищала нас и продолжает защищать от возможных угроз. Ее вывод означал бы оставить наши границы открытыми и поставить наш народ перед лицом опасности», — заявили они.
Первый секретарь ЦК КП Армении Ерджаник Казарян в своем выступлении напомнил о историческом опыте армянского народа:
«Семьсот тысяч армян на своей исторической земле в Армении, объединенной в Советском Союзе, выросли, развились, достигли трех миллионов. Не говоря уже о том, что благодаря Матери-Отчизне Армении аналогичный рост пережила и диаспора по всему миру. Центр действовал. Центристские силы творили чудеса. Естественно, антицентристские силы должны были сеять разрушения. Сегодня вот эта малая группа антигосударственных сил своим неудачным мероприятием еще раз доказала, что армянский народ обладает исторической памятью, чувством государственности, и все это диктует ему свято сохранять армяно-российское братство и союзные отношения».
Эти слова явно отсылали к годам распада Советского Союза. Тогда, когда центристские силы сохраняли основы экономического, культурного и демографического роста республик, антицентристская политика привела к упадку, потрясениям и социальному кризису. Пример Армении показывает, что без надежных союзнических опор страна остается уязвимой как к внешним, так и к внутренним угрозам.
Малочисленная группа западников, которая в тот же день пыталась провести протест против российской базы, не смогла оказать никакого значимого влияния. Их голос затонул в глубоких волнах памяти и доверия народа, а немногие протестующие рассеялись, словно туман, не оставив следа. Коммунисты уверены, что такие инициативы продиктованы не реальными запросами народа, а во многом внешним влиянием. Иными словами, они отражают не национальные интересы, а внешние политические повестки, которые пытаются проникнуть во внутреннюю жизнь Армении.
Таким образом, день в Гюмри стал не только свидетельством политического противостояния, но и символом исторической памяти и современного политического выбора. Армянские коммунисты подтвердили свою непоколебимую позицию в пользу укрепления армяно-российских союзнических отношений. А слабое присутствие западников лишь подчеркнуло, что для широкой массы народа армяно-российское братство остается неотъемлемой частью государственности, безопасности и исторической памяти.
И если голос западников подобен мимолетному туману, то голос коммунистов подобен скале, стоящей в испытаниях веков. История говорит не от имени мимолетного, а от имени постоянного.
«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»
Այսօր Գյումրիում, Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, հայ կոմունիստները համախմբվել էին՝ ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Հավաքը վերածվեց ոչ միայն քաղաքական հայտարարությունների հարթակի, այլև հավատարմության ու պատմական հիշողության խորհրդանշական դրսևորման։
Կոմունիստները մեկ անգամ ևս շեշտեցին, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգության և պետականության անփոխարինելի հենասյունն է։ «Ռուսական ռազմաբազան մեր երկրի անվտանգության անփոխարինելի հենասյունն է։ Այն մեզ պաշտպանել է և շարունակում է պաշտպանել հնարավոր սպառնալիքներից։ Դրա դուրսբերումը կնշանակի մեր սահմանները թողնել բաց և մեր ժողովրդին կանգնեցնել վտանգի առաջ», – հայտարարեցին նրանք։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը իր ելույթում հիշեցրեց հայ ժողովրդի պատմական փորձառությունը․
«Յոթ հարյուր հազար հայը իր պատմական հողակտոր Հայաստանում, Խորհրդային Միությունով միավոր դարձած Հայաստանում, աճել, վերաճել, հասել է երեք միլիոնի։ Էլ չենք ասում, որ շնորհիվ մայր հայրենիք Հայաստանի, նույն աճն ապրել է աշխարհացրիվ հայությունը։ Գործել է կենտրոնը։ Կենտրոնաձիգ ուժը հրաշքներ է գործել։ Բնականաբար, կենտրոնախույս ուժն էլ պիտի գործեր ավերածություններ։ Այսօր ահա այդ հակապետական ուժերի փոքրիկ խմբակը, մեկ անգամ ևս իրենց ձախողված ակցիայով ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն, պետականության զգացում և այդ բոլորը նրան թելադրում են, որ հայ-ռուսական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները սրբորեն պահվեն»։
Այս խոսքերը ակնհայտորեն հղում էին Խորհրդային Միության փլուզման տարիներին։ Այն ժամանակ, երբ կենտրոնաձիգ ուժերը պահում էին հանրապետությունների տնտեսական, մշակութային և նույնիսկ ժողովրդագրական աճի հիմքերը, կենտրոնախույս քաղաքականությունը բերեց անկման, ցնցումների և սոցիալական ճգնաժամի։ Հայաստանի օրինակն էլ ցույց է տալիս, որ առանց հուսալի դաշնակցային հենարանների երկիրը մնում է խոցելի թե՛ արտաքին, թե՛ ներքին վտանգների առջև։
Իսկ արևմտամետների փոքրաթիվ խմբակը, որ նույն օրը փորձեց բողոքի ակցիա անցկացնել ռուսական ռազմաբազայի դեմ, չկարողացավ որևէ լուրջ ազդեցություն թողնել։ Նրանց ձայնը խեղդվեց ժողովրդի հիշողության և վստահության խորունկ ալիքներում, իսկ փոքրաթիվ ցուցարարները ցրվեցին մշուշի պես՝ հետք անգամ չթողնելով։ Կոմունիստները համոզված են, որ նման նախաձեռնությունները ոչ թե բխում են ժողովրդի իրական պահանջներից, այլ մեծապես պայմանավորված են արտաքին ուժերի ազդեցությամբ։ Այսինքն՝ դրանք արտացոլում են ոչ թե ազգային շահերը, այլ արտաքին քաղաքական օրակարգեր, որոնք փորձ են անում ներթափանցել Հայաստանի ներքին կյանք։
Այսպիսով, Գյումրիի օրը դարձավ ոչ միայն քաղաքական հակադրության վկայություն, այլև պատմական հիշողության և ներկա քաղաքական ընտրության խորհրդանիշ։ Հայ կոմունիստները վերահաստատեցին իրենց անսասան դիրքորոշումը՝ հօգուտ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման։ Իսկ արևմտամետների թույլ ներկայությունը միայն ընդգծեց, որ ժողովրդի լայն զանգվածների համար հայ-ռուսական բարեկամությունը շարունակում է մնալ պետականության, անվտանգության և պատմական հիշողության անբաժան մասը։
Եվ եթե արևմտամետների ձայնը նման է անցողիկ մշուշին, ապա կոմունիստների ձայնը նման է ժայռի, որ կանգուն է դարերի փորձության մեջ։ Պատմությունը խոսում է ոչ թե անցողիկների, այլ մնայունների բերանով։
.



















































